ԳԳոհար Սարգսյան

Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա դեպոզիտ հաշիվ ֆինանսների նախարարության գանձապետարանում. նախագիծ

Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա դեպոզիտ հաշիվ ֆինանսների նախարարության գանձապետարանում. նախագիծ

Ազգային ժողովը քննարկում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին դեպոզիտ հաշիվ չունի: Նախագծով առաջարկվում է հստակ նախատեսել, որ կոմիտեն կարող է ֆինանսների նախարարության գանձապետարանում ունենալ դեպոզիտ հաշիվ:

Հաջորդ փոփոխությունը միտված է պաշտոնի նշանակման հետ կապված անհստակությունները շտկելուն:

«Հիմնականում մրցութային հիմքով են նշանակվել պաշտոնները: Բացի տեղակալից՝ մնացած բոլոր պաշտոնները կրկին մրցութային տարբերակով նշանակում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Տեղակալներին նշանակում է վարչապետը: Օրենքում կար անհստակություն առ այն, որ եթե տեղակալները հրաժարականի դիմում են ներկայացնում, ապա այն ուղարկում են Կառավարություն, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ նշանակման, թե՛ ազատման լիազորությունը վերապահված է վարչապետին, այստեղ կար որոշակի անհստակություն: Ըստ այդմ՝ նախագիծը միտված է այդ անհստակությունը շտկելուն»,- ասաց Սարգսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում