ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը դիտարկում է իր պաշարներից Hawk ՀՕՊ համակարգեր Ուկրաինա մատակարարելու հնարավորությունը. Reuters

ԱՄՆ-ը դիտարկում է իր պաշարներից Hawk ՀՕՊ համակարգեր Ուկրաինա մատակարարելու հնարավորությունը. Reuters

Միացյալ Նահանգները դիտարկում է իր պաշարներից Hawk հակաօդային պաշտպանության համակարգեր Ուկրաինա մատակարարելու հնարավորությունը՝ հրթիռային հարվածներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Գործակալության տվյալով՝ ՀՕՊ համակարգերը կարող են ուղարկվել Ուկրաինա Presidential Drawdown Authority փաթեթի շրջանակներում, որը նախագահ Ջո Բայդենին թույլ է տալիս միջոցներ տրամադրել՝ չսպասելով ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը: Reuters-ը նշել է նաև, որ նախատեսվող համակարգերի քանակի մասին տվյալներ չկան։

Գործակալության աղբյուրը կարծիք է հայտնել, որ Ուկրաինային աջակցության փաթեթը կքննարկվի այս շաբաթվա ընթացքում։ Նշվում է, որ ԱՄՆ-ը մոտ 350 մլն դոլար կհատկացնի դրա համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում