Սերժ Սարգսյանը Վատիկանում մասնակցել է 13-րդ դարի հայկական խաչքարի բացմանը

Սերժ Սարգսյանը Վատիկանում մասնակցել է 13-րդ դարի հայկական խաչքարի բացմանը

Հանրապետության Նախագահը Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակում այցելել է Վատիկանյան թանգարաններ, որտեղ նրա մասնակցությամբ բացվել և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադարյան խաչքար։ 1246-ին թվագրվող խաչքարը տեղադրվել է Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։

Սերժ Սարգսյանը եղել է հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահում: Այն հայտնաբերվել է 17-րդ դարում, Վատիկանի     սբ Պետրոսի հրապարակի շրջակայքում։

Միջնադարյան հայկական գլուխգործոցն, այսպիսով, Վատիկանում գտնում է իր մշտական բնակության վայրը: Իսկ այն տեսնելու հնարավորություն այսուհետ ամեն օր տասնյակ հազարավոր այցելուներ կունենան:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում