ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում. Դարչիաշվիլի

Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում. Դարչիաշվիլի

«Վստահ եմ, որ Ադրբեջանի նախագահի հետ աշխատանքային հանդիպման շրջանակում կքննարկենք, թե ինչպես կարող է Վրաստանը ավելի մեծ ներդրում ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության գործում»,- ասել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։

Նախարարի խոսքով՝ Վրաստանի դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ հայտնի է:

«Ինչպես գիտեք, Վրաստանի դիրքորոշումն այն է, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում առանձնահատուկ նշանակություն ունեն։ Վրաստանը միշտ հայտարարել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում նշանակալի ներդրում ունենալու իր պատրաստակամության մասին։ Այս այցի ընթացքում հնարավորություն կլինի քննարկել այդ հարցերը, որպեսզի Վրաստանն իր ներդրումն ունենա այս ուղղությամբ»,- ասել է Իլյա Դարչիաշվիլին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում