ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանն առաջին անգամ մեդալներ է նվաճել Բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում:

Հայաստանն առաջին անգամ մեդալներ է նվաճել Բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում:

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնությունում հայ մարզուհիներն արդեն երկու բրոնզե մեդալ են նվաճել։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Եկատերինա Սիչևան և Սոնա Հարությունյանը:

Քառորդ եզրափակիչում Սիչևան 3:2 հաշվով պարտության էր մատնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վիլմա Վիտանեին, իսկ կիսաեզրափակչում զիջել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Բոջանա Գոյկովիչին։

Սոնա Հարությունյանն էլ կիսաեզրափակչում զիջել է ուկրաինուհի Մարիա Բովային և բավարարվել բրոնզե մեդալով։

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, դուրս է եկել եզրափակիչ և արդեն վաղը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար՝ մենամարտելով իռլանդացի Քրիստինա Դեսմոնդի հետ։

Ի դեպ, Անի Հովսեփյանն այսօր ավելի վաղ ընտրվել է EUBC-ի (Սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիա) գործկոմի անդամ։ Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից։

Գործկոմում են նաև մեկական կին և տղամարդ բռնցքամարտիկներ։ Նրանք գործկոմում կբարձրացնեն բռնցքամարտիկներին վերաբերող հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում