ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական պատվիրակությանն ԱՄՆ վիզա չեն տրամադրել՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին

Ռուսական պատվիրակությանն ԱՄՆ վիզա չեն տրամադրել՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին

«Ռոսատոմի» և «Ռոստեխնադզորի» պատվիրակությունը չի մասնակցի հոկտեմբերի 26-28-ն ԱՄՆ-ում կայանալիք ԱԷՄԳ-ի միջազգային նախարարական համաժողովին, քանի որ ամերիկյան կողմը վիզաներ չի տրամադրել, հաղորդում է պետական ​​կորպորացիան Telegram-ում։

Նշվել է, որ պատվիրակության անդամների համար մուտքի արտոնագրերի հայտերը նախապես են ներկայացվել, սակայն հոկտեմբերի 21-ի դրությամբ ոչ ոքի վիզա չի տրվել։ «Այսպիսով, ամերիկյան կողմը, ըստ էության, արգելափակեց Ռուսաստանի մասնակցությունը ԱԷՄԳ-ի այս միջազգային համաժողովին»,- հավելել է կորպորացիան՝ վիզաների վերաբերյալ պատասխանի բացակայությունը համարելով մերժում և այն որակելով ԱԷՄԳ-ի նկատմամբ ԱՄՆ-ի անհարգալից վերաբերմունք։

Պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, այնուամենայնիվ, ելույթ կունենա «Միջուկային էներգիան 21-րդ դարում» խորագրով կոնֆերանսում՝ տեսաուղերձի ձևաչափով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում