ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան հակամարտության 230 օրվա ընթացքում ծախսել է տարեկան բյուջեն. Յարոսլավ Ժելեզնյակ

Ուկրաինան հակամարտության 230 օրվա ընթացքում ծախսել է տարեկան բյուջեն. Յարոսլավ Ժելեզնյակ

Ուկրաինայի այս տարվա բյուջեն արդեն ծախսվել է։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Փետրվարի 24-ից հոկտեմբերի 15-ը մենք բյուջեից ծախսել ենք 1434,9 միլիարդ գրիվնա: Պատերազմի ընդամենը 230 օրվա ընթացքում մենք ավելին ենք ծախսել, քան պլանավորել էինք ծախսել խաղաղ պայմաններում ամբողջ տարվա ընթացքում»,- գրել է պատգամավորը:

Ժելեզնյակը նաև նշել է, որ այս ժամանակահատվածում բյուջեից ամենաշատ գումարները ծախսվել են աշխատավարձերի համար՝ 42,2% կամ 605 մլրդ գրիվնա։ Միայն զինվորականների աշխատավարձերի համար ծախսվել է 458,5 մլրդ.: Ուկրաինայում 2022 թվականի բյուջեի ծախսերը սահմանվել են 1,4994 տրիլիոն, իսկ եկամուտները՝ 1,3239 տրիլիոն գրիվնա:

Միաժամանակ Ուկրաինան ԵՄ -ին տեղեկացրել է, որ Միությունից և ԱՄՆ-ից ամսական 3-4 մլրդ եվրոյի կարիք ունի իր հիմնական կարիքները հոգալու համար: Այս մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և պնդել, որ ԵՄ-ն պետք է Ուկրաինային հատկացնի ամսական մինչև 1,5 մլրդ եվրո: Այդպիսով, հաջորդ տարի Ուկրաինային Եվրամիության ֆինանսական օգնությունը կկազմի մոտ 18 մլրդ եվրո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում