ՄՄարիա Գաբրիելյան

Դեսպան Ներսեսյանը Քինգս քոլեջում ներկայացրել է Հայաստանի անվտանգության արդի մարտահրավերները

Դեսպան Ներսեսյանը Քինգս քոլեջում ներկայացրել է Հայաստանի անվտանգության արդի մարտահրավերները

Հոկտեմբերի 20-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Քեմբրիջի համալսարան, որտեղ ելույթով հանդես է եկել Քինգս քոլեջի քաղաքական քննարկումների ակումբում:

 

Իր խոսքում դեսպան Վ. Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անվտանգության արդի մարտահրավերները` ընդգծելով, որ Ադրբեջանի մշտական սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
 

 

Նա մանրամասն ներկայացրել է ՀՀ-ի դեմ դեմ վերջին շրջանում ծավալված մեծածավալ ագրեսիայի հետևանքները, որի հետևանքով հարյուրավոր զոհեր են եղել, և առանց տարբերակման թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները:
 
Այս համատեքստում նա ընդգծեց Ադրբեջանի զինված ուժերը՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներից անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը:
 

 

Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը գործող միջազգային մեխանիզմների շրջանակներում կարգավորելու կապակցությամբ, որոնք պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու բոլոր իրավունքները։

 

Դեսպանն ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող տասնյակ հայ ռազմագերիներին անհապաղորեն ազատ արձակելու անհրաժեշտությունը, որոնք արդեն երկու տարի պահվում են այդ երկրում՝ ի խախտումն նոյեմբերի 9-ի եռակողմ
հայտարարության։
 
Նա հավելել է, որ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանություններն ու նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություն են և պետք է անվերապահորեն պատժվեն:
 

 

Դեսպան Ներսեսյանն ավարտել է իր ելույթը՝ շնորհակալություն հայտնելով Քինգս քոլեջին քաղաքական ֆորումին հյուրընկալության համար, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում