ԼԼիլիթ Ասատրյան

Մանե Ադամյանը Պրահայում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ

Մանե Ադամյանը Պրահայում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը մասնակցել է հոկտեմբերի 17-18-ը Պրահայում կայացած «Աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Արևելյան գործընկերության գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Հայաստանի կողմից միջոցառմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

Մանե Ադամյանը մասնակցել է «Տնտեսական առաջնահերթություններ. Արևելյան գործընկերության ապագան և ԵՄ տնտեսական համագործակցությունը» խորագրով պանելային քննարկմանը, որտեղ ներկայացրել է Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության ուղղությունները և սահմանված ուղենշային նախաձեռնությունների ներքո իրականացվող ծրագրերը:

Պատասխանելով պանելային քննարկման հարցերին՝ փոխվարչապետի խորհրդականն անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին՝ ընդգծելով դատաիրավական ոլորտի և հակակոռուպցիոն բարեփոխումները, ինչպես նաև ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում