ՎՎարդուհի Հարությունյան

ԱՊՀ-ն կարող է դառնալ Ուկրաինայի խնդրի կարգավորման հարթակ. գործադիր կոմիտե

ԱՊՀ-ն կարող է դառնալ Ուկրաինայի խնդրի կարգավորման հարթակ. գործադիր կոմիտե

ԱՊՀ-ն կարող է հարթակ դառնալ Ուկրաինայի շուրջ հարցերի կարգավորման համար, բայց Կիևը դրանում շահագրգռություն չի ցուցաբերում: Այս մասին հոկտեմբերի 20-ին ԱՊՀ մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը:

«Մենք միշտ ասում ենք, որ ԱՊՀ-ն հարթակ է խնդիրները լուծելու համար, կարող է հարթակ դառնալ այն խնդիրները լուծելու համար, որոնք չեն կարող լուծվել որևէ այլ բանակցային գործընթացի շրջանակներում»,- ասել է նա՝ խոսելով Համագործակցության մարմինների աշխատանքին Ուկրաինայի մասնակցության մասին:

Անֆիմովը նշել է, որ ուկրաինական կողմը շահագրգռություն չի ցուցաբերում ԱՊՀ-ի շրջանակներում աշխատելու հարցում: Ավելի վաղ Կիևը դադարեցրել է մասնակցությունը ԱՊՀ-ի մարմինների աշխատանքում և դուրս է եկել այն համաձայնագրերից, որոնք ձեռք էին բերվել Համագործակցության շրջանակներում:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում