ՎՎարդուհի Հարությունյան

ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումն Ուկրաինա դաշինքին մոտեցնում է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումն Ուկրաինա դաշինքին մոտեցնում է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի զենքի հոսքը Ուկրաինա և ռազմական աջակցությունը Կիևին դաշինքին մոտեցնում է Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները, կարծես, մրցում են Կիևին զենք և զինամթերք մատակարարելու, հետախուզության, անձնակազմի պատրաստման և մարտական գործողություններ վարելու, հրահանգներ տրամադրելու հարցում, այս ամենը միտված է դաշինքին ավելի մոտեցնելու  Ռուսաստանի հետ անմիջական զինված բախման վտանգավոր գծին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա  նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինային արևմտյան ռազմական աջակցությունը, վերջին տվյալներով, արդեն հասել է 42,3 միլիարդ դոլարի, որից 28,3 միլիարդը տրամադրել է ԱՄՆ-ը։

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում