ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը հայտարարել է Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում ռազմական դրություն մտցնելու մասին

Պուտինը հայտարարել է Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում ռազմական դրություն մտցնելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Դոնեցկում, Լուգանսկում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հոկտեմբերի 19-ից ռազմական դրություն մտցնելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանների ղեկավարներն իրավունք կունենան ստեղծել շտաբներ, որոնք կհամակարգեն աշխատանքն անվտանգության բարելավման ուղղությամբ։

Պուտինը հիշեցրել է, որ այդ տարածքներում ռազմական դրությունը գործում էր դեռևս Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելուց առաջ։ «Այժմ մենք պետք է այդ ռեժիմը ձևակերպենք արդեն ռուսական օրենսդրության շրջանակում»,- պարզաբանել է Պուտինը։

Նախագահը հանձնարարել է եռօրյա ժամկետում իրեն առաջարկություններ ներկայացնել ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում