ԼԼիլիթ Ասատրյան

ԵԽԽՎ 47 պատգամավորներ Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին. Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ 47 պատգամավորներ Ադրբեջանին կոչ են անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին. Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որում դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ արվում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Օրենսդիրները շեշտել են, որ «այս գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքները՝ պատճառ դառնալով հարյուրավոր մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»:

Հայտարարությունում նշվում է, որ կան խոշտանգումների, գերի ընկած և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի սարսափելի ապացույցներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում