ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ նախագահը Սոֆիայի քաղաքապետի հետ հանդիպմանն անդրադարձել է տրանսպորտի, կապի ոլորտներում համագործակցության ակտիվացմանը

ՀՀ նախագահը Սոֆիայի քաղաքապետի հետ հանդիպմանն անդրադարձել է տրանսպորտի, կապի ոլորտներում համագործակցության ակտիվացմանը

Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ։



Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ լինելով հարուստ մշակութային ժառանգության կրողներ՝ Հայաստանն ու Բուլղարիան անցած 30 տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցել են հատկապես մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում։



Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակում փորձի փոխանակմանը, տրանսպորտի, կապի ոլորտներում համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, այդ թվում՝ կայուն զարգացման, «կանաչ» անցման ուղղություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում