ՎՎարդուհի Հարությունյան

Էստոնիայի խորհրդարանը Ռուսաստանը հայտարարել է ահաբեկչության հովանավոր պետություն

Էստոնիայի խորհրդարանը Ռուսաստանը հայտարարել է ահաբեկչության հովանավոր պետություն

Էստոնիայի խորհրդարանի պատգամավորները Ռուսաստանը հայտարարել են ահաբեկչությանն աջակցող պետություն՝ փոխանցում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ համապատասխան հայտարարության օգտին հանդես է եկել 88 պատգամավոր, ձեռնպահ կամ դեմ քվեարկողներ չեն եղել:

Փաստաթղթում Ռուսաստանը որակվում է որպես «ահաբեկչության հովանավոր պետություն», ինչպես նաև «Եվրոպայում խաղաղության գլխավոր սպառնալիք»: Որպես ահաբեկչական կազմակերպություններ են նշված նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, Դոնեցկի և Լուգանսկի զինված կազմավորումները:

Բացի դրանից՝ հայտարարության մեջ դատապարտվում են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները և ՌԴ կազմում նոր սուբյեկտների ընդգրկումը:

Նշվում է, որ Էստոնիան երբեք չի ճանաչի Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ու Դոնբասում անցկացված հանրաքվեների արդյունքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում