ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի էլեկտրակայանների 30 տոկոսը շարքից դուրս է եկել. Զելենսկի

Ուկրաինայի էլեկտրակայանների 30 տոկոսը շարքից դուրս է եկել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ից ի վեր շարքից հանվել է երկրի էլեկտրակայանների 30 տոկոսը:

Նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն էլ նշել է, որ երկրում իրավիճակը կրիտիկական է. ուկրաինացիները պետք է պատրաստվեն լույսի, ջրի և գազամատակարարման անջատումներին:

Նա նաև հայտնել է, որ Կիևի Դեսնյանսկի շրջանում այսօր առավոտյան հասցված հարվածների հետևանքով էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը դադարեցվել են:

Տիմոշենկոն տեղեկացրել է նաև, որ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ են ավերվել Ժիտոմիրի և Դնեպրոպետրովսկի շրջաններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում