ԴԴավիթ Մուրադյան

Տաջիկստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Սահման-2022» զորավարժությունը

Տաջիկստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Սահման-2022» զորավարժությունը

Այսօր Տաջիկստանում սկսվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների ակտիվ փուլը՝ «Սահման-2022»-ը։

Զորավարժությունների նպատակն է ՀԱՊԿ անդամ պետության տարածք ներխուժած անօրինական զինված խմբավորումների ոչնչացման նպատակով մարտական գործողությունների նախապատրաստումն ու անցկացումը։

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անդամ երկրների զորակազմը, միացյալ շտաբի օպերատիվ խմբերը և ՀԱՊԿ քարտուղարությունը Խարբմայդոնի զինավարժարանում մասնակցում են գործնական վարժանքների։ Ռուսական զորակազմի հիմքը 201-րդ ռազմաբազայի, Կենտրոնական ռազմական օկրուգի զինծառայողներն են։

Զորավարժությունների մասնակիցների ընդհանուր թիվը մոտ 1000 մարդ է և ավելի քան 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, ներառյալ՝  ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում