ՄՄարիամ Մխիթարյան

Նորվեգիայի արտգործնախարարը կայցելի Վրաստան և Հայաստան

Նորվեգիայի արտգործնախարարը կայցելի Վրաստան և Հայաստան

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտը կայցելի Վրաստան և Հայաստան։ Այցը կտևի մինչև հոկտեմբերի 19-ը: 

Վրաստանում ԱԳ նախարարը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլու, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու, խորհրդարանականների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ հայտնում են Նորվեգիայի կառավարության մամուլի ծառայությունից:

Քաղաքական բանակցությունները կկենտրոնանան Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման համար Նորվեգիայի շարունակական աջակցության վրա:

ԱԳ նախարարը պաշտոնապես կբացի Նորվեգիայի դեսպանատունը Թբիլիսիում։ Այս տարի լրանում է Նորվեգիայի և Վրաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30 տարին։

Հայաստանում ԱԳ նախարար Հյութֆիլդտը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

«Նորվեգիայի ԱԳ նախարարը Հայաստան է այցելում երկրի համար ծանր պահին. տարածաշրջանում լարվածությունը բարձր է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության, այնպես էլ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բանակցություններում Հյութֆիլդտը կկենտրոնանա Հայաստանի հետ Նորվեգիայի համերաշխության ուղղությամբ և կուսումնասիրի հնարավորությունները, որոնցով Օսլոն կարող է աջակցել կարևոր բարեփոխումներին:

Հայաստան կատարած այցը կներառի նաև բանակցություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք, ի թիվս այլ հարցերի, աշխատում են խոսքի ազատության և մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում