Քաղցկեղով հիվանդանալու եւ բուժման ի՞նչ ցուցանիշեր կան Հայաստանում

Քաղցկեղով հիվանդանալու եւ բուժման ի՞նչ ցուցանիշեր կան Հայաստանում

Փետրվարի 4-ին ամբողջ աշխարհում նշվում է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Հայաստանում քաղցկեղով հիվանդանալու ցուցանիշն այլ երկրների համեմատ բավական ցածր է: Շատ են, սակայն, մահվան դեպքերը:

Պատճառը, մասնագետների պնդմամբ, առողջությանն անհետեւողական վերաբերմունքն է: Որպես կանոն՝ բժշկի դիմում են, երբ դանակը ոսկորին է հասնում: Քաղցկեղի բուժումը սկսվում է բավական ուշ՝ հիվանդության 3-րդ, 4-րդ փուլերում:

Նախորդ 2 տարիներին օնկոլոգիական հիվանդության ցուցանիշը մեր երկրում գրեթե չի փոխվել: Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է թոքի, կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղը: Մասնագետները վստահեցնում են, որ վաղ շրջանի չարորակ գոյացությունների հայտնաբերման տոկոսը տարեցտարի բարձրանում է:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում