ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

Դեսպան Տոլմաջյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեի հետ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձ է կատարել ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես էլ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական հանցագործություններին։

Ընդգծվել է միջազգային միասնական արձագանքի կարևորությունը՝ ագրեսոր պետության ոտնձգությունները կանգնեցնելու և Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում