ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան բանտարկություն է նախատեսում «կեղծ լուրերի» համար

Թուրքիան բանտարկություն է նախատեսում «կեղծ լուրերի» համար

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքին, որը կարող է լրագրողներին և սոցցանցերի օգտատերերին դատապարտել մինչև երեք տարվա ազատազրկման «կեղծ լուրեր» տարածելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նոր կանոններն ամրապնդում են կառավարության առանց այն էլ խիստ վերահսկողությունը ԶԼՄ-ների վրա համապետական ընտրություններից ութ ամիս առաջ՝ գրում է գործակալությունը: Ըստ հարցումների՝ Էրդողանն ընտրություններում հաղթելու քիչ շանսեր ունի:

Եվրախորհուրդը նշել է, որ «ապատեղեկատվության» անորոշ սահմանումը և դրա համար նախատեսված բանտարկության սպառնալիքը կարող են ունենալ «զսպող ազդեցություն և մեծացնել ինքնագրաքննությունը, հատկապես 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների շրջանում»:

Օրենսդրությունը, որը բաղկացած է 40 ուղղումից, և յուրաքանչյուրի համար պահանջվել է առանձին քվեարկություն, առաջարկել էր Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իսկ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր խմբերը դրա դեմ են արտահայտվել:

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության  պատգամավորներից մեկը խորհրդարանում մուրճով կոտրել է իր բջջային հեռախոսը՝ ցույց տալու, թե ինչպես է ոչնչացվում խոսքի ազատությունը, հատկապես երիտասարդների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում