ՎՎարդուհի Հարությունյան

Ռաիսին Ալիևին հիշեցրել է. Իրան-Հայաստան տարանցիկ ուղիների ցանկացած փոփոխություն անընդունելի է

Ռաիսին Ալիևին հիշեցրել է. Իրան-Հայաստան տարանցիկ ուղիների ցանկացած փոփոխություն անընդունելի է

Աստանայում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Երկու երկրի ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին նախագահների հանդիպումից հետո Twitter-ի միկրոբլոգում գրել է. «Նախագահ Ռաիսին հասկացրել է Ալիևին, որ Թեհրանի համար անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանում աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ ուղիների ցանկացած փոփոխություն։ Նա նաև մերժել է եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած պատրվակով: Արևմուտքը ռազմավարական առումով մեզ չի կարող շեղել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում