ԳԳոհար Սարգսյան

Քննարկվում է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցը

Քննարկվում է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցը

Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հետ կապված հարցերը դեռ քննարկվում են: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրել է, որ այսօր Եվրամիությունից տեխնիկական խումբ կժամանի, որը կքննարկի հարցերը և փաստահավաք առաքելության չափանիշները:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը տեղեկացրել էր՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում