ՄՄարո Թարվերդյան

Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լորիս Ճգնավորյանին

Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լորիս Ճգնավորյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին:

«Սիրելի՛ մաեստրո,

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ծննդյան 85-ամյա հոբելյանի առիթով:

Դուք, հիրավի, մեր ժամանակակից երաժշտարվեստի այն արվեստագետներից եք, որը հայտնի է իր գործունեությամբ ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ մշակույթի զարգացման և զորացման գործում:

Ձեր հեղինակած ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր երկրներում` Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր` ամենուր արժանանալով մեծ ընդունելության և բարձր գնահատականի:

Արվեստասեր հասարակությունը Ձեզ մշտապես հիշելու է նաև որպես մի շարք բարեգործական նախաձեռնությունների հեղինակ: Դրանցից ամենանշանակալին, անշուշտ, երկրաշարժից հետո Ձեր «Ուխտագնացություն դեպի Գյումրի» նախաձեռնությունն էր, որի նպատակը ավերված Գյումրիում մշակութային կյանքը վերականգնելն ու Մշակութային ակադեմիայի ստեղծումն էր:

Սիրելի՛ մաեստրո, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ»,- ասված է ուղերձում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում