ԼԼիլիթ Ասատրյան

ԵՄ-ն Հայաստան փաստերի հավաքագրման առաքելություն ուղարկելու որոշում ունի. Արարատ Միրզոյան

ԵՄ-ն Հայաստան փաստերի հավաքագրման առաքելություն ուղարկելու որոշում ունի. Արարատ Միրզոյան

ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի սահման առաքելություն ուղարկելու որոշում է ընդունել: Այս մասին Մոսկվայում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է կազմակերպվել, որտեղ համաձայնության են եկել, որ ԵՄ առաքելությունը կայցելի Հայաստան` փաստերին ծանոթանալու համար, հետո, հավանաբար, նրանք զեկույցով հանդես կգան»,- ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մեկնարկին ասել է Միրզոյանը:

«Ինձ հենց նոր տեղեկացրեցին, որ կարծես թե ԵՄ-ն fact-finding առաքելություն (փաստերի հավաքագրման առաքելություն) ուղարկելու որոշում ունի արդեն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում