ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն «պատմական բեկում» է տեսնում Իսրայել-Լիբանան ծովային սահմանին

ԱՄՆ-ն «պատմական բեկում» է տեսնում Իսրայել-Լիբանան ծովային սահմանին

Բայդենի վարչակազմը ողջունել է ԱՄՆ միջնորդությամբ երեքշաբթի Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված ծովային գործարքը՝ այն համարելով «պատմական բեկում» երկու հարևան երկրների համար, որոնք տեխնիկապես պատերազմի մեջ են, գրում է al-monitor-ը:

Նոր համաձայնագրով մշտական ծովային սահման է հաստատվում Իսրայելի և Լիբանանի միջև՝ լուծելով երկարամյա տարածքային վեճը Արևելյան Միջերկրական ծովի գազով հարուստ 530 քառակուսի կիլոմետր հատվածի շուրջ:

«Այս համաձայնագիրը պատմական է մի շարք պատճառներով: Դա ապահովում է Իսրայելի անվտանգությունն ու պաշտպանությունը և տնտեսական հնարավորություն ու հույս է տալիս Լիբանանին»,- երեքշաբթի լրագրողներին ճեպազրույցում ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Բայդենը երեքշաբթի առանձին հեռախոսազրույց է ունեցել՝ շնորհավորելով Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին և Լիբանանի նախագահ Միշել Աունին։ Նա կոչ է արել երկու կողմերին «կատարել իրենց պարտավորությունները և աշխատել դրանց իրականացման ուղղությամբ», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում