ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը գաղտնի հորդորել է Զելենսկուն դադարեցնել բողոքել ԱՄՆ-ի անբավարար օգնությունից. WP

Բայդենը գաղտնի հորդորել է Զելենսկուն դադարեցնել բողոքել ԱՄՆ-ի անբավարար օգնությունից. WP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի իր պաշտոնակից Վոլոդիմիր Զելենսկուն ուղղված գաղտնի ուղերձում զգուշացրել է Կոնգրեսից Կիևի համար միջոցներ հայթայթելու դժվարությունների մասին։ Դրանք կառաջանան, եթե Զելենսկին շարունակի բողոքել Վաշինգտոնի օգնության ծավալներից, գրում է Washington Post-ը:

«Բայդենն Ուկրաինայի առաջնորդին մասնավոր զրույցում ասել է, որ իր համար դժվար կլինի Կոնգրեսից գումար խնդրել, եթե Զելենսկին շարունակի անշնորհակալ լինել և պնդել, որ տրամադրվածը բավարար չէ»,- նշվում է նյութում։

Պարբերականը հիշեցրել է, որ Զելենսկին բազմիցս հրապարակայնորեն խնդրել է ԱՄՆ-ին և արևմտյան մյուս երկրներին լրացուցիչ զենք ուղարկել Ուկրաինա, թեև Կիևն արդեն ստացել է աննախադեպ օգնություն։ Հետևաբար, ամերիկյան էլիտայում ձևավորվում է պառակտում, որը կարող է սրվել, եթե նոյեմբերի 8-ին հանրապետականները մեծամասնություն կազմեն Ներկայացուցիչների պալատում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում