ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը հնարավոր է համարել Պուտինի հետ բանակցությունները

Բայդենը հնարավոր է համարել Պուտինի հետ բանակցությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CNN-ի հետ հարցազրույցում հավանական է համարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները: Նա միաժամանակ նշել է, որ այդ հանդիպման իմաստը դեռ չի տեսնում, քանի որ Ռուսաստանի ղեկավարը կոշտ դիրքորոշում է դրսևորում: Բայդենն, այնուամենայնիվ, հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ քննարկել բանտարկյալների, օրինակ՝ բասկետբոլիստ Բրիթնի Գրայների ճակատագիրը:

«Եթե ​​նա մոտենա ինձ G20-ի գագաթնաժողովում և ասի՝ «Ես ուզում եմ խոսել Գրայների մասին»,-ասել է ԱՄՆ նախագահը, միաժամանակ խոստովանել, որ չի պատկերացնում, թե դա իրականում ինչպես է լինելու:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին կոչ էր արել ընդունել Վաշինգտոնի առաջարկներն ու պայմանները՝ կապված բանտարկյալների փոխանակման հետ, առաջին հերթին՝ Բրիթնի Գրայների և Փոլ Ուելանի գործերով։

Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կոնկրետ գործողություններին՝ գերիների փոխանակման հարցով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ պետքարտուղար Բլինքենին կոչ է արել այս հարցում վերադառնալ «հանգիստ դիվանագիտությանը» և հրաժարվել շահարկումներից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում