ՔՔրիստինե Ոսկանյան

Կարևորվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեությանը ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի առաջմղման հարցում

Կարևորվել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեությանը ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի առաջմղման հարցում

Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին:

Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։

Այս համատեքստում կարևորվել է ՆԱՏՕ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի առաջմղման հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում