ՎՎարդուհի Հարությունյան

Բայդենը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ զենք տրամադրել Ուկրաինային

Բայդենը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ զենք տրամադրել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել են Կիևին հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հնարավորությունը:

Սպիտակ տան ղեկավարը Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցում խոստացել է ժամանակակից ՀՕՊ համակարգեր տրամադրել և վստահեցրել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել ռազմական աջակցությունը Կիևին, այդ թվում՝ տնտեսության, անվտանգության և հումանիտար ոլորտներում։

«Ջո Բայդենը նաև դատապարտել է Ռուսաստանի հրթիռային հարվածները Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Մոսկվան արձագանքել է Բայդենի և Զելենսկու հեռախոսազրույցին. Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունները հաստատում են, որ Վաշինգտոնը հակամարտության կողմ է՝ հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանը։

«Կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ չհատել կարմիր գծերը, որոնց նրանք արդեն շատ են մոտեցել»,- զգուշացրել է Անատոլի Անտոնովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում