ՎՎարդուհի Հարությունյան

Ֆրանսիան դեմ է Ռուսաստանի մեկուսացման փորձերին. Կոլոննա

Ֆրանսիան դեմ է Ռուսաստանի մեկուսացման փորձերին. Կոլոննա

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Ռուսաստանը մեկուսացնելու փորձերին:

«Ռուսաստանի մեկուսացումը կլինի ամենավատ քաղաքականությունը։ Շատ կարևոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապի ուղիներ պահպանելը»,- ասել է նախարարը France Inter ռադիոկայանի եթերում։ 

Կոլոննան հիշեցրել է, որ շփումների պահպանումը հնարավորություն է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ առաքելություն ուղարկել Զապորոժիեի ԱԷԿ։ «Երկխոսությունն օգնում է արդյունքի հասնել։ Կգա ժամանակը, երբ հակամարտությունը կավարտվի, գուցե այն երկար տևի: Սակայն Ռուսաստանը միշտ կլինի մեր հարևանը»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունն Ուկրաինայի հարձակման հետևա՞նք է եղել՝ Կոլոննան նշել է, որ այդ հարցը չի շահարկի, քանի որ չգիտի այս կամրջի վրա տեղի ունեցածի պատճառները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում