ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ՄԻՊ-ը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոշտանգումների դեպքերը

ՀՀ ՄԻՊ-ը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոշտանգումների դեպքերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Այդ մասին ասված է ՀՀ ՄԻՊ Ֆեյսբուքի էջում:

 

«Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։ Իր խոսքում Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես՝ կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։
 

Իր խոսքում պարոն Ռոքվոյը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականցվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։

 
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն»,- նշված է գրառման մեջ։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում