ԼԼիլիթ Ասատրյան

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել՝ միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հունանյանը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցված հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել:
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել: Օդային տագնապ էր հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում: 

Լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի տարբեր շրջաններում: Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ օդային հարվածների հետևանքով Լվովի և Տերնոպոլի որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում