ՄՄարիամ Մխիթարյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի դադարեցրել աշխատանքն Ուկրաինայում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի դադարեցրել աշխատանքն Ուկրաինայում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքն Ուկրաինայում: 

«Հաշվի առնելով այսօր Ուկրաինայում տիրող անվտանգության իրավիճակը՝ մեր թիմերը մի պահ դադարեցրին աշխատանքները, պատսպարվեցին և շարունակեցին աշխատել տեղում։ Մարդասիրական օգնության մեր ամբողջական ժամանակացույցը կվերսկսվի անմիջապես, երբ անվտանգության իրավիճակը թույլ տա: Մենք վերահսկում ենք մարդասիրական կարիքները՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար»,- նշված է կառույցի Թվիթերի էջում:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր գործունեությունը Ուկրաինայում։ 

Ուկրաինայի Կարմիր խաչի ընկերակցությունն էլ հայտարարել է, որ կեղծ են տեղեկությունները, թե իբր գրասենյակը չի գործում: «Ուկրաինայի Կարմիր խաչի ընկերակցությունը երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ աշխատում է առավելագույն լարվածությամբ: Կարմիր խաչի շարժման մեր միջազգային գործընկերները ևս աշխատում են ուժերի գերլարումով»,- ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում: 

Ավելի վաղ Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ էր արել ամերիկացի քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ իրենց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պատճառով։

Հոկտեմբերի 10-ի առավոտյան պայթյուններ են որոտացել Կիևի տարբեր շրջաններում, ինչպես նաև Խմելնիցկի, Տերնոպոլ և Դնեպր քաղաքներում, ամբողջ Խարկովը առանց էլեկտրականության է մնացել քաղաքի հրթիռակոծությունից հետո։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատի խոսքով՝ Ռուսաստանը առնվազն հարյուր հրթիռային և անօդաչու հարվածներ է հասցրել Ուկրաինայի խոշոր քաղաքներին և գրեթե բոլոր տարածաշրջանային կենտրոններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում