ԴԴավիթ Մուրադյան

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի IRIS-T ՀՕՊ համակարգեր

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի IRIS-T ՀՕՊ համակարգեր

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը դատապարտել է երկուշաբթի Կիևի և ուկրաինական այլ քաղաքների ենթակառուցվածքներին հասցված հարվածները և խոստացել Կիևին հնարավորինս շուտ ուղարկել IRIS-T միջին հեռահարության չորս ժամանակակից ՀՕՊ համակարգերից առաջինը: Այդ մասին հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարարությունից։ 

«Պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը խստորեն դատապարտում է ռուսական վերջին հրթիռակոծությունները Կիևի և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների վրա: Ուկրաինացի խաղաղ բնակիչներն ամենաշատն են տուժում քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունից: Ռուսաստանի պահվածքն անընդունելի էսկալացիա է: Այդ իսկ պատճառով դա անհրաժեշտ է: Շարունակելու ենք  աջակցել Ուկրաինային նրա պայքարում»,- նշված  է հաղորդագրությունում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ առավոտյան ճշգրիտ կառավարվող զենքերով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտներին։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի Ուկրաինայի դեմ ճշգրիտ կառավարվող զինատեսակներով զանգվածային հարված հասցնելու նպատակն իրագործվել է։ Երկուշաբթի ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են պայթյունների մասին Կիևում և Կիևի մարզում, ինչպես նաև Խարկովում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում, Լվովում և Լվովի մարզում, Իվանո-Ֆրանկիվսկում, Տերնոպոլում, Խմելնիցկիում, Կոնոտոպում, Ռիվնեում և Պոլտավայում: Բացի այդ, Զելենսկու գրասենյակը հաղորդել է, որ հարվածներ են հասցվել նաև  Զապորոժիեի, Վիննիցայի, Սումիի և Ժիտոմիրի էներգետիկ օբյեկտներին:

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում