ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են Արևմտյան Ուկրաինայում և Դնեպրում պայթյունների մասին

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են Արևմտյան Ուկրաինայում և Դնեպրում պայթյունների մասին

Արևմտյան Ուկրաինայում՝ Լվովի, Տերնոպոլի և Խմելնիցկու մարզերում, ինչպես նաև Դնեպր քաղաքում, պայթյուններ են որոտացել՝ հաղորդում է Политика страны-ի Telegram ալիքը: Նշվում է, որ հարվածներից հետո առանց էլեկտրականության են մնացել Լվովի և Տերնոպոլի որոշ շրջաններ։ Պայթյուններ են որոտացել նաև Պոլտավայի և Կրոպիվնիցկու շրջաններում, կան զոհեր և վիրավորներ։

Հոկտեմբերի 10-ի առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել Կիևի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաքի կենտրոնում:

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ Կիևում հրթիռներից մեկը պայթել է հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակի մոտ, որի մոտակայքում գտնվում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը։

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում