ՎՎարդուհի Հարությունյան

Զախարովան արձագանքել է Մոսկվայի հետ համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ Բլինքենի հայտարարությանը

Զախարովան արձագանքել է Մոսկվայի հետ համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ Բլինքենի հայտարարությանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ դիվանագիտության պատրաստակամության մասին հակասում է Վաշինգտոնի իրական քայլերին, որն ավելի ու ավելի է մեծացնում բազմապիսի աջակցությունը Կիևի վարչակարգին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Դիվանագետը մատնանշել է Ուկրաինային սպառազինության մատակարարումների աճը, երկրում արևմտյան հրահանգիչների թվի մեծացումը և այլ հարցեր:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ կլինեն Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով դիվանագիտությանը, եթե Մոսկվան նման տրամադրվածություն ցուցաբերի. սակայն, ըստ Բլինքենի, նման մոտեցում Վաշինգտոնը դեռ չի տեսնում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում