ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինական ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական, ոչ թե ռազմական. Աբդոլլահիան

Ուկրաինական ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական, ոչ թե ռազմական. Աբդոլլահիան

Իրանը Ռուսաստանին ոչ մի զենք չի տրամադրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին տեղեկությունը՝ հաղորդում է Tasnim-ը։

Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական, ոչ թե ռազմական։ «Մենք երբեք զենք չենք ուղարկել և չենք ուղարկի Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար, քանի որ կարծում ենք, որ այս ճգնաժամի լուծումը քաղաքական է, և երկու կողմերին տրվող ցանկացած ռազմական աջակցություն հետաձգում է խաղաղության հնարավորությունը»,- ասել է Աբդոլլահիանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում