ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն հերքել է Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու ծրագրերը

ԱՄՆ-ն հերքել է Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու ծրագրերը

ԱՄՆ-ն չի նախատեսում միջուկային զենք տեղակայել Լեհաստանում: Այս մասին հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի նախատեսում նման զինատեսակներ տեղակայել այն երկրներում, որոնք ՆԱՏՕ-ին են միացել 1997 թվականից հետո, այդ թվում՝ Լեհաստանում, որը Հյուսիսատլանտյան դաշինքին է միացել 1999 թվականին։

Հոկտեմբերի 4-ին Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին առաջարկել էր երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայել։

Հոկտեմբերի 5-ին էլ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարեց ՆԱՏՕ-ի շրջանակներում միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին միանալու ցանկության մասին, ինչպես նաև նշեց, որ այս թեմայով բանակցություններ են ընթանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում