ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը հրաժարվել է Ուկրաինային հրթիռներ մատակարարել Ղրիմի վրա հարձակումների համար. WSJ

ԱՄՆ-ը հրաժարվել է Ուկրաինային հրթիռներ մատակարարել Ղրիմի վրա հարձակումների համար. WSJ

Ուկրաինայի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին մատակարարել հրթիռներ, որոնք կօգտագործվեն նաև Ղրիմի տարածքին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտնի է դարձել The Wall Street Journal-ին:

Նշվում է, որ ուկրաինական կողմը խնդրել է հեռահար սպառազինություն, այդ թվում՝ ATACMS (Army Tactical Missile System) հրթիռներ։ Հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնը հրաժարվել է նշված զենքը մատակարարել Կիևին ։ «Այդ զենքը նրանց չտրամադրելու պատճառն այն է, որ մենք համաձայն չենք Ղրիմին հարվածելուն», - WSJ-ին ասել է ԱՄՆ Կոնգրեսի աղբյուրը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը դաշնակիցների հետ քննարկում է Կիևին ռազմական օգնության հետագա տրամադրումը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը դիտարկում է Ուկրաինայի զինվորների մարտական պատրաստության, ինչպես նաև լոգիստիկայի ոլորտում նրանց օգնություն տրամադրելու հնարավորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում