ՎՎարդուհի Հարությունյան

Տրանսանատոլիական խողովակաշարով գազի մատակարարումը կկրկնապատկվի

Տրանսանատոլիական խողովակաշարով գազի մատակարարումը կկրկնապատկվի

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է Տրանսանատոլիական խողովակաշարով (TANAP) գազի մատակարարումների կրկնակի ավելացման շուրջ համաձայնության հասնելու մասին:

Ստամբուլում Ադրբեջանաթուրքական էներգետիկ երկրորդ համաժողովի արդյունքներով լրագրողների հետ զրույցում Դոնմեզը հայտնել է, որ TANAP-ով գազի մատակարարումները ներկայիս 16 մլրդ խմ-ից կհասցվեն տարեկան 32 մլրդ խմ-ի:

Ընդ որում՝ Թուրքիան կարող է օգտվել գազի լրացուցիչ ծավալների մի մասից՝ նշել է թուրք նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում