ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանի դեսպանին կանչել են Նիդերլանդների ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանին կանչել են Նիդերլանդների ԱԳՆ

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից հայտնել են, որ հոկտեմբերի 5-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ վարչապետ Մարկ Ռյուտեն, պատասխանելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի և դրա ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ Նիդերլանդները սատարում է Եվրամիության մոտեցումը:

Նա ընդգծել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզոպ Բորելը դատապարտել է կատարվածը:

Վարչապետը հավելել է, որ Ադրբեջանի դեսպանին կանչել են Նիդերլանդների արտգործնախարարություն, որտեղ նրան ներկայացրել են երկրի տեսակետը և Բաքվին փոխանցել Նիդերլանդների խնդրանքը՝ անկախ փորձաքննություն անցկացնել ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում