ՎՎարդուհի Հարությունյան

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժություններին պատասխանել է բալիստիկ հրթիռների արձակմամբ

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժություններին պատասխանել է բալիստիկ հրթիռների արձակմամբ

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ հայտնել են Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունից։

Լրատվամիջոցների տվյալով՝ հրթիռները Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս են ընկել։ Վարչապետ Ֆումիո Կիսիդան մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ Հյուսիսային Կորեայի գործողություններն անընդունելի են և սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը։

Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունից էլ նշել են, որ հրթիռների արձակումը հակահարված է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում