ՄՄարիամ Մխիթարյան

Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը մտել է վտանգավոր փուլ

Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը մտել է վտանգավոր փուլ

Ուկրաինական հակամարտությունը թևակոխել է նոր և վտանգավոր փուլ: Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բորելը նախազգուշացրել է, որ սովորական պատերազմը կարող է վերաճել հակամարտության միջուկային զենքի կիրառմամբ: «Ուկրաինան անցավ հարձակման, և այդ պահից հակամարտությունը թևակոխեց վտանգավոր փուլ, քանի որ մենք կանգնած ենք սարսափելի սցենարի հեռանկարի առաջ։ Մենք չպետք է աչք փակենք սրա վրա»,- ասել է նա։

Ավելի վաղ Բորելը նշել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու անհնարինությունը, որի պատճառը չորս տարածքների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների միացումն է Ռուսաստանին:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ հայտարարել է, որ արևմտյան երկրները ցանկանում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ձգտում են երկարացնել հակամարտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում