ԼԼիլիթ Ասատրյան

Սիսակ Գաբրիելյանը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Սիսակ Գաբրիելյանը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով հեռավար ձևաչափով հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած նիստին մասնակցել են կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը և Հրաչյա Հակոբյանը:

Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային՝ ներկայացնելով դրա հետևանքները՝ զոհեր, կորուստներ ենթակառուցվածքների շրջանում, ռազմագերիների խնդիր:

ԱԺ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել վեհաժողովի գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսին՝ ընդունած հասցեական հայտարարության համար՝ կոչ անելով մյուս գործընկերներին նույնպես հասցեական դատապարտել Ադրբեջանի գործողությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում