ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինական զորքերը հատել են Լուգանսկի սահմանը

Ուկրաինական զորքերը հատել են Լուգանսկի սահմանը

Ուկրաինական զորքերը հատել են Լուգանսկի սահմանը: Այս մասին ասել է հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն, գրում է Интерфакс-ը։

«Չնայած կորուստներին՝ Ուկրաինայի զինված կազմավորումներին հաջողվել է հատել ԼԺՀ-ի վարչական սահմանը և ամրապնդել դիրքերը Լիսիչանսկ բնակավայրի ուղղությամբ»,- ասել է Մարոչկոն։

Ավելի վաղ Դոնեցկի շրջանի (Կրասնի) Լիման քաղաքի մոտ շրջապատման սպառնալիքի պատճառով Ռուսաստանի բանակն ու դաշնակից ուժերը դուրս էին բերվել առավել շահավետ բնագծեր։ Այս տեղեկությունը հաստատել ՌԴ ՊՆ-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում