ԼԼիլիթ Ասատրյան

Կստեղծվի պետություն – մասնավոր հատվածի փոխգործակցության միասնական հարթակ

Կստեղծվի պետություն – մասնավոր հատվածի փոխգործակցության միասնական հարթակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Զինծառայողների ապահովագրության» և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամների նախաձեռնությամբ կստեղծվի պետություն – հանրային/մասնավոր հատվածի փոխգործակցության միասնական հարթակ։ Այն նպատակ ունի ապահովել ռազմական գործողություններին մասնակցած անձանց և նրանց ընտանիքի անդամների, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների գնահատված կարիքներին համապատասխան ծառայությունների հասցեական ուղղորդումը, կրթության և ուսուցման, զբաղվածության աջակցության գործընթացներում շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցությունը:

Հրավիրված աշխատանքային քննարկմանը մասնակցել են մեկ տասնյակից ավելի կառույցներ` հայտնելով իրենց պատրաստակամությունը միանալ հարթակի ստեղծմանն ու գործարկմանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը կարևորել է հարթակի դերը, մասնավորապես` պետություն – մասնավոր փոխհամագործակցության արդյունքում մատուցվող ծառայությունների համադրման և որակի ապահովման, շահառուների կարիքների նույնականացման և նպատակային աջակցության, ինչպես նաև ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցում:

Ըստ նախարարի տեղակալի՝ հարթակի ստեղծման աշխատանքներում ներգրավված կառույցները կմատուցեն մի շարք ծառայություններ՝ սոցիալ-հոգեբանական, կրթության և ուսուցման կազմակերպում և անցկացում, կրթաթոշակների տրամադրում, բիզնեսի աջակցություն, զբաղվածության ապահովում, կարիերայի ուղղորդման և աշխատաշուկայում մրցունակության հմտությունների զարգացում:

Հանդիպմանը քննարկվել են նաև միասնական հարթակի բովանդակային և տեխնիկական կառուցվածքին, անհրաժեշտ գործիքակազմին վերաբերող այլ մանրամասներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում