ԼԼիլիթ Ասատրյան

Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան. Փաշինյանը՝ գերիների սպանության տեսանյութի մասին

Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան. Փաշինյանը՝ գերիների սպանության տեսանյութի մասին

Եվս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել սոցցանցերում. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնադակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար»,- նշել է նա:

Փաշինյանը նաև գրել է, որ Հայաստանը կօգտագործի բոլոր առկա միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան՝ ագրեսորի համար հետևանքներով»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում