ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են հայ-մեքսիկական մշակութային համագործակցության հարցեր

Քննարկվել են հայ-մեքսիկական մշակութային համագործակցության հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»:

Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Մեքսիկայի Միացյալ Նահանգների մշակույթի նախարարի տեղակալ Մարինա Նունյեսի հետ:

Հանդիպման ընթացքում գործընկերներն անդրադարձել են մշակույթի ոլորտում համագործակցության խթանման, ինչպես նաև տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորությանը:

Քննարկվել է մշակութային միջոցառումների իրականացման, երկու երկրների ճանաչողության բարձրացման, մշակութային տուրիզմի զարգացմանն ուղղված հարցեր: Այս համատեքստում կողմերը դիտարկել են նաև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում