ՎՎարդուհի Հարությունյան

Բաղդադում բախումների հետևանքով վիրավորվել է անվտանգության ուժերի 120 ներկայացուցիչ

Բաղդադում բախումների հետևանքով վիրավորվել է անվտանգության ուժերի 120 ներկայացուցիչ

Բաղդադում ցուցարարների հետ բախումներում վիրավորվել է իրաքյան անվտանգության ուժերի ավելի քան 120 ներկայացուցիչ, ինչպես նաև 10-ից ավելի քաղաքացիական անձ՝ հայտնում են Իրաքի անվտանգության վարչության մամուլի ծառայությունից:

Նախօրեին հայտնի դարձավ, որ հրթիռակոծվել է Բաղդադի Կանաչ գոտին, որտեղ տեղակայված են կառավարական գրասենյակները և օտարերկրյա դեսպանատները։

Իրաքի մայրաքաղաքի կենտրոնը հարձակման է ենթարկվել երկար դադարից հետո խորհրդարանի նիստի ֆոնին, որի ժամանակ խորհրդարանականները չեն ընդունել Ներկայացուցիչների խորհրդի նախագահ Մուհամմեդ ալ-Խալբուսիի հրաժարականը։ Արդյունքում շիա ազդեցիկ իմամ Մուկթադ աս-Սադրի շարժման աջակիցները զանգվածային ցույցեր են անցկացրել Բաղդադի կենտրոնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում